ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մեր գոյության սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե պատմական հայրենիքը, եթե մենք մեր հայրենիքը մոռանանք, ոչ մի երկիր մեզ չի հարգի։ Աշխարհում իրենց հարգող ժողովուրդներն ունեն երազանքներ, եթե ուզում ենք որպես ազգ մնալ, պետք է երազանք ունենանք, նույնն է՝ հույները հրաժարվեն Կիպրոսից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ցոլակ Ակոպյանը։
Խոսելով ԵՊՀ-ից հեռացված դասախոսների մասին, Ակոպյանը նշեց, որ իրենք հետապնդվում են այլախոհության համար, երբեք դասաժամերին քաղաքական քարոզ չեն արել․
«ԵՊՀ-ն ու Վալերի Բրյուսովի անվան համալսարանը, բոլոր բարոյական, իրավական սահմանները անցնելով, մրցում են իրար հետ, ամեն գնով ուզում են իշխանությանը հաճոյանալ՝ ցույց տալ, թե ով ավելի շատ այլախոհ դասախոս կազատի գործից։ Կոչ եմ անում դասախոսներին՝ պայքարել ոչ միայն մեր համար, եթե չպայքարեն, իրենք ևս աշխատանքից ազատվելու են, նոր իշխանությունն էլ եթե գա, նույնը կրկնելու է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՍՊ