Սամվել Բաբայանը երեկ վիժեցրեց Արցախի ԱԺ նիստը, որտեղ սեպտեմբերի 19-ը պետք է դառնար ցեղասպանության օր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունները որոշում էին կայացրել գումարել նիստ ու հռչակել բռնագաղթի օրը՝ սեպտեմբերի 19-ը, իբրև Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանության օր, սակայն Սամվել Բաբայանի խմբակցությունը՝ «Միասնական Հայրենիքը», վերջին պահին չի ներկայացրել ու սրանով իսկ վիժեցրել է այդ նախագիծը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանի։ 

Ըստ մեր զրուցակցի, այդ օրինագծի համահեղինակ են դարձել բոլոր խմբակցությունները՝ այդ թվում և Սամվել Բաբայանի առաջնորդած կուսակցության համանուն խմբակցությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ