ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՌԴ Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանի Շահումյան գյուղում տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին նահանգապետ Վասիլի Գոլուբևը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
«Մեծ ուրախություն է մեզ և մեր համայնքի համար։ Եթե չլիներ բարի վերաբերմունքը, մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների կարիքների նկատմամբ մարզի և շրջանի իշխանությունների կողմից ցուցաբերված ուշադրությունը, մենք նման ուրախալի հնարավորություն չէինք ունենա», - նշել է Եզրաս արքեպիսկոպոսը։
«Նոր տաճարը կդառնա ոչ միայն հոգեւոր կյանքի, այլև սիրո և բարեկամության կենտրոնը, որը միավորում է մեզ», - ընդգծել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը՝ դիմելով ծխականներին։
--00—ՍՊ