Միշել Պլատինին առաջարկել է կրճատել ֆուտբոլային դաշտում խաղացողների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

mishel-platini-predlozhil-snizit-kolichestvo-igrokov-na-futbolnom-pole_172680343116505608-732x375

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) նախագահի խորհրդական և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին առաջարկել է խաղի կանոնների հիմնարար փոփոխություն:

«Երևի պետք է յուրաքանչյուր թիմից մեկ խաղացողի հանենք և տասը հոգով խաղանք։ Անցյալ դարում նրանք խաղում էին 11-հոգանոց թիմերով, սակայն այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ ու ավելի դանդաղ էին վազում, քան այսօր: Այն ժամանակ նրանք ֆիզիկապես ավելի թույլ էին։ Հետևաբար, լավ գաղափար կլինի նվազեցնել խաղացողների թիվը: Սա խաղադաշտում տարածք կազատի»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում RMC-ն:

Ֆուտբոլի գործող կանոնների համաձայն՝ խաղադաշտում մեկ թիմի առավելագույն թիվը 11 հոգի է՝ ներառյալ դարպասապահը։

 

--00—ՅՄ