Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2024-09-20_10-56-22

Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հարավային Թյուրքիստան նահանգում Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն է անցկացվել:

«Անսահման եղբայրություն-3» զորավարժությանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Կատարի և Պակիստանի հատուկ ջոկատայինները:

Նշված երկրներից ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 400 զինվոր: Զորավարժությունը միտված է եղել բանակների միջև փորձի փոխանակության ապահովմանը և համատեղ գործելու կարողությունների աճին:

Զինվորականների կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ենթադրել են տակտիկական կրակային, պարաշյուտային և լեռնային վարժանքեր:

Խաղարկվել է հատուկ գործողության սցենար, ըստ որի, վնասազերծվել են մարդաշատ շրջան ապօրինաբար ներթափանցած զինված խմբավորում:

Նշենք, որ բացի վերոնշյալ երկրներից ևս երկուսը՝ Ղրղզստանը և Հորդանանը, զորավարժությանը մասնակցել են դիտորդի կարգավիճակով: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ