Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում:

 «Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում ջեռուցման սեզոնի մեկնարկից առաջ, մինչ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածը», - գրել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Կիև է մեկնել, որպեսզի քննարկի Եվրոպայի աջակցությունը Կիևին։

Կիևում ֆոն դեր Լայենը մտադիր է քննարկել պաշտպանության հարցերը, ձմեռվան պատրաստությունը, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաև G7-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրումը։

--00—ԼՀ