ՀՀ իշխանության մեջ 4 երկրի գործակալներ կան, որոնք և նպատակամղված հանձնեցին Արցախը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1990-ական թթ-ից, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, մեր երկրում սկսեցին աշխատել արևմտյան մի քանի երկրների հատուկ ծառայություններ, որոնք հավաքագրում էին մարդկանց ու ներդնում իշխանության բարձրագույն էշելոններում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Ըստ մեր զրուցակցի, հենց այդ գործակալական ցանցն է, իր ենթադրությամբ, կարողացել է հասնել Արցախի հայաթափմանն ու հանձնմանը։ «Արցախի ՊԲ-ին Հայաստանից են հրամայել զինաթափվել ու չկռվել», - նկատել է նա ու հավելել, որ բոլորն էլ գիտեն, որ Արցախի ՊԲ-ն եղել է ՀՀ ԶՈՒ կորպուսի կարգավիճակում։ 

«Հայկառակ դեպքում, եթե Արցախն առանձին էր, Նիկոլ Փաշինյանի որդին ի՞նչ գործ ուներ այնտեղ զինվորի կարգավիճակում, նրա կինը ի՞նչ գործ ուներ բունկերներում, ինքը վիզա ստացե՞լ էր, որ գնում-գալիս էր Արցախ», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ