ՔԿ-ն ձերբակալել է «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

l-SkjCBvapLI

Քննչական կոմիտեն որոշում է ընդունել ձերբակալել «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանին։ Այս մասին 24News-ին հայտնել են ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Կ․ Հակոբյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։ Այլ տեղեկատվություն՝  նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում», - հայտնել են մեզ ՔԿ-ից։

Ինչպես հայտնել էինք  «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել էր Քննչական կոմիտե: Շուրջ 2 ժամ պարզապես գտնվելով Քննչական կոմիտեի շենքում, ներկայացնելով մի քանի դիմումներ առ այն, որ ինքնակամ ներկայացել է և ցանկանում է տեղեկանալ ինչի համար էր առաջացել նման անհրաժեշտություն, սակայն դրա վերաբերյալ չի ստացել որևէ արձագանք: Այնուհետ ընդունվել է ձերբակալության մասին որոշում, առավոտյան նրա տանը խուզարկություն է իրականացվել։

--00—ՅՄ