ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ըստ Փաշինյանի` հայրենասիրությունը հասկացությունների տեղափոխություն է և դավաճանություն։ Այսօր այս մասին «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասաց «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։
«Թեզը, թե կայսրությունը մեզ պարտադրել է իր հայրենասիրությունը, որը վտանգավոր է մեր երկրի համար, կարող է հնչեցնել միայն թշնամին»,- նշում է Բադալյանը։
Բանախոսը նաև նշել է, որ եթե Հայաստանում մեծամասնությունը հայրենասեր լիներ, Փաշինյանը իշխանություն չէր մնա, բայց քանի որ ընդդիմության մեջ Փաշինյանին արժանի այլընտրանք չկա, նա մնում է իշխանության ղեկին։
Բադալյանը համոզմունք արտահայտեց նաև, Փաշինյանը եզակի «ձեռքբերման» հասավ. իսպառ դադարեցրին Հայաստանի հետ հաշվի նստել, նրա շնորհիվ Հայաստանի հարցը լուծվում է առանց Հայաստանի։
--00—ՍՊ