ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՔՊ, լուրջ մտածում եք, որ ՌԴ-ի նման պետության հետ կարող եք խաղ անե՞լ, իսկ հետևանքները պատկերացնո՞ւմ եք։ Դեղնակտուցները ինքնիշխանության մասին են խոսում առանց հասկանալու, թե դա ինչ է, «հակաների» վրա ինքնիշխանություն չեն ստեղծում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։
«ԱՄՆ-ն ՀՀ իշխանությանն ասում է՝ կրկեսային համարները բավարար չեն՝ ՀԱՊԿ սառեցնել և այլն, կոնկրետ քայլեր արեք։ Այս ռեգիոնի ճակատագիրը որոշվելու է Վրաստանի հոկտեմբերին կայանալիք ընտրություններով, եթե արևմտամետ ուժերը հասնեն հաջողության, Վրաստանը դարձնելու են հակառուսականության պլացդարմ։
ՀՀ-ում ևս փոփոխություններ կլինեն, հնարավոր է՝ ռուսական ուժերը դուրս բերվեն և ՌԴ-ն ժամանակավորապես լքի Հարավային Կովկասը։ Եթե Վրաստանում հաղթեն ռուսամետ ուժերը, ՀՀ իշխանությունը հավատարմություն է հայտնելու Մոսկվային, ռեգիոնի ճարտարապետությունը պայմանավորված է այդ ընտրություններով»,- ընդգծեց Գասպարյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՍՊ