Կուրսկի բոլոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը անկասկած կվերականգնվի. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ss

Կուրսկի բոլոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը անկասկած կվերականգնվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր բանակն իր գործն անում է, և վերահսկողությունը կվերականգնվի, մենք դրանում կասկած չունենք»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ծրագրվող ռազմական պատասխան գործողությունների մասին հրապարակային խոսելը նպատակահարմար չէ։

Հիշեցնենք՝ Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից։ ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Կիևը Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր կորցրել է ավելի քան 15․300 զինծառայող և 124 տանկ:

--00—ՍՊ