Հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 18:30-ին Հանրապետության հրապարակում մեր ակտիվ պայքարի փուլն ենք սկսում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։ Մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման մեծ հավաքի ընթացքում ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նշեց նաև, որ սեպտեմբերի 28-29-ին Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններով պայմանավորված՝ որոշել են նոր պայքարի շրջանը սկսել հոկտեմբերից։

«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Պատրաստ եղեք երկրի առջև վեր առնող ցանկացած իրավիճակներին համարժեք պատասխանի»,-ասաց նա։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 --00—ԱՊ