ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Իսրայելն ընդլայնում է հարվածները Լիբանանի ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը` X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ հարվածները, այդ թվում, հասցվելու են հրթիռներով պահեստներին և հրամանատարական կազմին։
Փորձագետները նշում են, որ Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության:
Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ Իսրայելի ավիացիայի զանգվածային ռմբակոծությունների պատճառով իրենց հերթին չեն կարողանում տարհանվել անվտանգ շրջաններ։ Այդ մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով Իսրայելի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մաժդալ Սելոմ բնակավայրի բնակիչներին։ Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում ճանապարհներին և տներին, դրանք առավոտից չեն դադարում: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ գյուղից հնարավոր չէ դուրս գա։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակ է նկատվում նաև շրջակա այլ բնակավայրերում։
--00—ՍՊ