5:15 պարզ դարձավ, որ Շուշին արդեն մերն էր. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մայիսյան եռատոնի կապակցությամբ երեկվանից գտնվում է Արցախում, այսօր՝ մայիսի 9-ին,  հարցազրույց է տվել  Արցախի հանրային հեռուստաընկերությանը։ Հիշելով Արցախյան ազատամարտում զոհված  իր մարտական ընկերներին, Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջնահերթ կարոտում է նրանց։

«Սենտիմենտալություն չլինի, բայց առաջին հերթին կարոտում եմ այն տղաներին, որոնք մեր գոյամարտի ընթացքում զոհվել են։ Ես շատ եմ կարոտում Վազգենին, իհարկե Ավոյին, որ շատ ավելի հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, կարոտում եմ «ասկոլկային»՝ Աշոտին, Յուրային, կարոտում եմ Նորիկին՝ Մարտակերտի հրամանատարին, կարոտում եմ Դուշման Վարդանին, կարոտում եմ Լյովային, շատ շատերին եմ կարոտում։ Եվ այս մի քանի օրերի ընթացքում ես կաշխատեմ այցելել մեր տղաների շիրիմներին՝ գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու»,-ընդգծել է  Սերժ Սարգսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։