Իսրայելը կանգ չի առնելու, արդյո՞ք կգնա լայնամասշտաբ հրթիռակոծության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

s
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իարվիճակին․

«Ակնհայտ է, որ Իսրայելը կանգ չի առնելու։ Իսրայելը ռազմական գործողությունները ոչ միայն չի կանգնեցնելու, այլ նոր աշխարհագրությամբ այն ընդլայնելու է։ Իսրայելի առնվազն 2020-ից հետո վարքը խոսում է նրա մասին, որ իր առջև նպատակ է դրել ռազմական ճանապարհով հասնել գերակայության առնվազն հարևանների նկատմամբ, ունենալ լիդերի կարգավիճակ։
 
Կարծում եմ, որ Իրանի ուղղությամբ կարձակի հրիթռներ, այստեղ պարզապես հարց է, թե ինչպիսի մարտավարություն կընտրի։ Արդյո՞ք կգնա լայնամասշտաբ հրթիռակոծության, թե կբավարարվի կետային հրթիռակոծությամբ, ինչի մեջ ավելի շատ է մասնագիտացված։
 
Եթե գնա զանգվածային հրթիռակոծման, ուրեմն նպատակ ունի նաև ցամաքային գործողությունների»։ 

--00—ՍՊ