Միրանյանն առաջին գոլն է խփել Կլուժի կազմում պաշտոնական խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դդ

Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը բացել է գոլերի հաշիվը Ռումինիայի առաջին լիգայում:

«Կլուժը» հյուրընկալվելիս մրցում է «Սլոբոզիայի» հետ:

Թիմերն ընդմիջման են գնացել 2:0 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Միրանյանը կրճատել է հաշվի տարբերությունը՝ 2:1: Իսկ 63-րդ րոպեին «Կլուժի» մեկ այլ խաղացող հավասարեցրել է հաշիվը:

Նշենք՝ Արթուր Միրանյանն իր առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում անցկացրած պաշտոնական խաղում: Ավելի վաղ նա ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև ընկերական խաղում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


 

--00—ՍՊ