«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

d



Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանը «պետք է շտապ լուծի Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»՝ ընդգծելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ 

Ադրբեջանից հայտարարել են, թե Հայաստանն, իբր, «անտեսում է տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը». «Ժխտելով խաղաղության համար այս կարևոր խոչընդոտի արդիականությունը և ամեն գնով կիսատ-պռատ տեքստի ստորագրման պարզունակ, անիրատեսական ուղիներ ընտրելով, Հայաստանն անտեսում է երկու երկրների միջև տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։ 
 

--00—ՍՊ