Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար վերականգնել «ԱՊՀ ընտանիքը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

в
 Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան անպայման կվերադառնան «ԱՊՀ ընտանիք»։ Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ Բելառուսի ղեկավարը նշել է, որ շատ լավ կլիներ՝ այդ երկրներին կրկին տեսնել համագործակցության կազմում:

«Ես միանգամայն վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Պարզապես դա ժամանակի հարց է», - նրա խոսքը մեջբերում է Belta գործակալությունը։

--00—ՍՊ