Սիրիան «բարբարոսական հանցագործություն» է  անվանել Իսրայելի հարվածը Դամասկոսին, որից 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_19

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի զինված ուժերի հարվածը Դամասկոսի բնակելի շենքին անվանել է «բարբարոսական հանցագործություն» և կրկին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելին զսպելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է այս բարբարոսական հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ, որն իրենից ներկայացնում է ցեղասպանության շարունակությունը, որ այս անհավատ համակարգի (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) կողմից իրականացվում է պաղեստինցիների և լիբանանցիների նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սիրիայի ԱԳՆ-ի Facebook-ի էջում։ 

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին ընդգծել է հրեական պետությանը զսպելու «հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ Իսրայելի գործողություններն «աղետալի հետևանքներ» կունենան տարածաշրջանի համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ