ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ձախ վերին վերջույթի հատկապես բազկի առաջնային երեսի 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածք, այտի 2-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ ծնողների կողմից «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Թ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված կենտրոն է մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ օպերլիազորի գլխավորությամբ։
Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը հայտնել է, որ աղջնակը ջերմային այրվածքները ստացել է իրենց տանը՝ ժամը 19։50-ի սահմաններում, պատահաբար վառարանի վրա գտնվող տաք ջրով լցված կաթսային դիպչելու և կաթսայում եղած ջուրը իր վրա լցվելու հետևանքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ