ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով քաղաքացիները խաղաղ ցույց են իրականացնում։
Բողոքի ակցիայի ընթացաքում իրադրությունը լարվեց, երբ ոստիկանական ուժերը խլեցին ցուցարարների ձեռքից Նիկոլ Փաշինյանի նմանությամբ «խրտվիլակը», ինչից հետո հրմշտոց սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։
«Վախկոտնե՛ր, ամո՛թ» վանկարկումներով խաղաղ ցուցարարներն իրենց դժգոհությունն էին արտահայտում ոստիկանների ձեռնարկած քայլերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ցուցարարները գլխավոր դատախազից պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանցագործության հանցակից է, որովհետև, իր իսկ խոսքերով, ինքը մասնակից է եղել Արցախի Հանրապետության մեր քույրերի ու եղբայրների էթնիկ զտմանը։», - իր խոսքում նշել է Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ