ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ԱԱԾ-ն «մասկի» շոու է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում։«Փաստինֆո»-ի թղթակցին ծնողները պատմել են, որ ԱԱԾ աշխատակիցները՝ աշակերտների ներկայությամբ, գետնին են տապալել ֆիզիկայի ուսուցչին ու բերման ենթարկել։
Այս պահին տնօրենն ու ու մի շարք աշխատակցներ քննչականում են, իսկ դպրոցում նկարահանումներ իրականացնել քաղաքապետարանը թույլ չի տվել։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանից պաշտոնապես հայտնել են, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
--00—ՅՄ