ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տղաները նույնպես սովորում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։
«Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել»,- գրել է Մելիքյանը։
Նա նշել է, որ նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի, որովհետև ամեն ինչին ձև կա։
--00—ՅՄ