Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

14

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ 

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ 

 

--00—ԱՊ