ԱՄՆ-ն աջակցում է Հեզբոլլահի դեմ գործողությանը, բայց չի ցանկանում՝Լիբանանը արժանանա Գազայի ճակատագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դ

«Ամերիկայի ձայն»․ Իսրայելը հինգշաբթի գրոհել է Բեյրութի կենտրոնը՝ թիրախավորելով «Հեզբոլլահին», ինչի հետևանքով սպանվել են մի քանի տասնյակ և վիրավորելով ավելի քան հարյուր հոգի։ Վաշինգտոնը հայտարարել է, թե աջակցում է «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի գործողություններին, սակայն չի ցանկանում, որ Լիբանանը արժանանա Գազայի ճակատագրին

Ամենուրեք ավերածություններ են, և ձեր առջև Բեյրութն է, ոչ Գազան։ «Հեզբոլլահին» թիրախավորելու նպատակով Իսրայելը օրեր շարունակ ռմբակոծում է Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները, որոնք շիական խմբավորման վերահսկողության ներքո են։

Հինգշաբթի իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաև Բեյրութի կենտրոնին՝ գրոհելով խիտ բնակեցված թաղամասերը, ինչի հետևանքը տասնյակ զոհերն են։

Տեղի ունեցածը, փաստորեն, Իսրայելի ու «Հեզբոլլահի» միջև հակամարտության նոր փուլն է, և այն աստիճանաբար տեղափոխվում է Լիբանանի խորք։

«Բազմաթիվ մարդիկ վճարում են աներևակայելի բարձր գին: Սպանվել է ավելի քան 2 հազար հոգի, վիրավորների թիվը ավելի շատ է, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են»,- հայտարարել է Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասշաերտը։

Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե աշխատում է հրադադարի ուղղությամբ և չի ցանկանում, որ Լիբանանը արժանանա Գազայի ճակատագրին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ընդգծել է, որ սատարում է Իսրայելին՝ չեզոքացնելու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները Լիբանանում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ