ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ավարտվել է Բաթումին շրջանցող ճանապարհի շինարարությունը, որը հանդիսանում է եվրոպական ռազմավարական ճանապարհային երթուղու մաս և ունի նաև առանձնահատուկ նշանակություն քաղաքի զարգացման համար, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բաթումի շրջանցիկ ճանապարհի նախագիծը Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից է։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է 14 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, 20 կամուրջ և հինգ թունել։ Նախկինում միակ ճանապարհն անցնում էր զբոսաշրջային և բնակելի տարածքներով, ինչը խոչընդոտում էր միջազգային տարանցիկ տրանսպորտի շարժը։
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին Բաթումի շրջանցիկ մայրուղու բացման կապակցությամբ: Այս ճանապարհը հանդիսանում է եվրոպական ռազմավարական ճանապարհի մի մասը և առանձնահատուկ նշանակություն ունի Բաթումի որպես առողջարանային քաղաքի զարգացման համար», - ասել է Կոբախիձեն:
--00—ՅՄ