ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Մենք խաղաղ հարաբերություններ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, բայց եթե երրորդ երկրի տարածքն օգտագործվի Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու համար, մեր պատասխանը կլինի պարզ ու բնական։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք ցանկացած տարածքի նկատմամբ, որտեղից հարձակում կսկսվի Իրանի վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ցանկանում, որ պատերազմը ընդլայնվի, սակայն, անկասկած, հզոր և պատշաճ կերպով կպատասխանենք մեր երկրի վրա ցանկացած հարձակման»,- ասել է նա՝ նշելով, որ չեն վախենում թշնամուց։
--00—ՅՄ