ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի պատմության թանգարանի շնորհավորանքը․
«Շնորհավոր տոնդ, քաղաքամա՛յր Երևան
Լուսանկարում՝ Արգիշտի I արքայի արձանագրությունը Էրեբունի (Երևան) քաղաքի մասին
«Խալդի աստծու մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս ամրոցը հոյակապ կառուցեց և անվանեց Էրեբունի ի բարօրություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է` հողը այստեղ ամայի էր, այնտեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդյան մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին արքա է հզոր, արքա Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Ք․ ա․ 782թ․, Էրեբունի․․․ Ցուցանմուշը ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունում»։
--00—ՅՄ