Սերգեյ Դորենկոյի դուստրերը կասկածներ ունեն, որ հայտնի լրագրողի կինը նրան թունավորել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 11, 24News

Dorenko

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով պրոդյուսեր Անդրեյ Ռազինին, հայտնում է, որ լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով հետաքննել հոր մահվան հանգամանքները։ 

Դորենկոյին կհուղարկավորեն Տրոեկուրյան գերեզմանոցում, սակայն դեռ որոշված չէ, մարմինը կդիակուզե՞ն, թե՞՝ ոչ։ Այս թեմայի հետ կապված դուստրերի և Դորենկոյի կնոջ միջև վեճ է ծագել։ Դուստրերը պնդել են հուղարկավորել, իսկ կինը՝ դիակիզել։

«Նրանք կարծում են, որ հորը թունավորել են, և դիակիզելու դեպքում սպանության հետքերը կվերանան»,- ասել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը և տեղեկացրել, որ դուստրերը կասկած ունեն, որ Դորենկոյի կինը նրան թունավորել է։

«Դա անհեթեթություն է, իհարկե»,- ասել է Ռազինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 59 տարեկան հասակում Մոսկվայում մահացել է ռուս հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն։ Սերգոյ Դորենկոն մոտոցիկլ վարելիս կորցրել է գիտակցությունը սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Դեպքի վայր ժամանած բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն Դորենկոն այդպես էլ գիտակցության չի եկել։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս