Զգուշացում․ պաշտպանեք ձեր Whatsapp հաշիվները, քանի որ զանգվածային հաշիվ գողանալը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

AQAKLspLnWXz2fTiusZFFGAEhBk-X0KNlctRHnTNIK07O1zXl6Pfp4_AcOpOs9CwBHsbRtdZvgOSAmF8prT0rXMSIr4

ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:

Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»,-հայտնում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ՅՄ