Անառակության մեջ մեղադրվող ուսուցիչը ֆիզիկայի բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

աա

ԱԱԾ-ն հոկտեմբերի 10-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 հիմնական դպրոցի ուսուցչին ուսումնական գործընթացի ժամանակ աշակերտների և մանկավարժական կոլեկտիվի աչքի առջև ձերբակալեց, ինչից հետո ՔԿ-ն հայտարարեց կալանքի և անառակաբարո արարք կատարելու քրեական հոդված մեղսագրելու մասին։ 

Այնուհետև, մամուլում շրջանառվող տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ կալանավորված անձը Ֆիզիկա առարկա է դասավանդում N 20 դպրոցում, ինչպես նաև՝ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է՝ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ, ավելին՝ նա հանդիսանում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից գործող հասարակական խորհրդի անդամ։

24News-ին հայտնի դարձավ նաև, որ Արամ Ծատուրյանն ունի գիտական աստիճան՝ մանկավարժական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ՝ 1992-ից մինչև 2003 թվականն աշխատել է Վանաձորի թիվ 3 դպրոցի տնօրեն, միաժամանակ նաև դասավանդել է նույն դպրոցում, նախարարության կողմից երաշխավորված ձեռնարկների, բազմաթիվ թեստային առաջադրանքների և տեղեկատուների հեղինակ է, ընթացիկ գնահատման մեթոդաբանության ուսուցիչներին վերապատրաստող խմբի անդամ է։

 

--00—ԱՊ