ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ուրախ ենք ողջունել Դանիայի ազգային ոստիկանության պատվիրակությանը: Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում, որտեղ նաեւ լուսանկար է հրապարակվել:
«Հյուրերը միացան Մարտունիում պարեկություն իրականացնող խմբին՝ ավելին իմանալու ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի և գործունեության մասին տեղում:
ԵՄ դիտորդական առաքելությունում աշխատում է 6 դանիացի, այդ թվում՝ 3 ոստիկան»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՀ