Փեզեշքիանը Բաքվին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

dd
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է Ադրբեջանին տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծման տխուր հետևանքների մասին, հաղորդում է Tasnim-ը: 

 Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը վերահաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: 

Իրանը, սակայն, պնդել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի՝ նախազգուշացնելով, սակայն, որ տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծումը չի բխի տարածաշրջանային երկրների շահերից․

«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է Փեզեշքիանը:


 

--00—ՍՊ