ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վրաստանի հյուսիս-արեւելքում այսօր միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թիանեթի շրջկենտրոնից ոչ հեռու՝ Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող լեռներում: Առաջին երկրաշարժը գրանցվել է 3,9 մագնիտուդ, երկրորդի մագնիտուդը կազմել է 3,8։
Օջախները գտնվել են համապատասխանաբար 26 և 15 կմ խորության վրա։ Վրաստանի մայրաքաղաքում ցնցումներ չեն զգացվել: Վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։
--00—ՍՊ