ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Չեմպիոններ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը:
Ազատ ոճային Ազատ Շերոյանը, որը հասել էր եզրափակիչ, վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից՝ դառնալով արծաթե մեդալակիր։
--00—ՅՄ