ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով TRT Haber-ին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները»,- ասել է Ֆիդանը Հորդանանի իր գործընկերոջ հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսին։
--00—ՅՄ