«Փյունիկի» ուլտրասը հայտարարություն է տարածել ակումբից հեռացած սաների հետ կապված միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

FB_IMG_1728995096089-750x375

Երևանի «Փյունիկի» ուլտրասը՝ «Sector 18»-ը հայտարարություն է տարածել ակումբից հեռացած սաների հետ կապված միջադեպի վերաբերյալ։

«Համացանցում մեծ արձագանք է ստացել այս նկարը փակցված «Փյունիկի» ակադեմիայում, բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։

Այս նկարում 6 ֆուտբոլիստներ են, ովքեր բոլորովին վերջերս տեղափոխվել են «Նոա»։

փյունիկ

Մեր թիմի ակադեմիայում նրանք կատարել են իրենց առաջին քայլերը, ստացել ֆուտբոլային բազա։ Ակումբը ծախսել է մեծ գումարներ ու ժամանակ այդ ֆուտբոլիստների վրա, իսկ փոխհատուցումը, որի մասին նշվում է ընդամենը կաթիլ է ծովում։ Սեկտոր 18 ֆան ակումբը մշտապես ցույց է տալու չոր վերաբերմունք այս ֆուտբոլիստներին։ Իրենց ընկերներին, մարզիչներին, ակումբի գույները և բոլոր փյունիկցիներին դավաճանած ֆուտբոլիստները չեն կարող ստանալ ջերմ վերաբերմունք, ձեզ «Փյունիկում» չեն սպասում»,- ասված է «Sector 18»-ի տարածած հայտարորթությն մեջ։

--00—ՅՄ