Կառավարությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ռ.jpe

Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականների խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների հրատապ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ՝ կարևորելով այդ հարցում ՄԱԿ ՓԳՀ և միջազգային այլ գործընկերների շարունակական աջակցությունը: 

--00—ԼՀ