Միրզոյանը կմասնակցի հոկտեմբերի 18-ին Թուրքիայում նախատեսվող «3+3» ձևաչափով հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱԶ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է գերատեսչության ղեկավար Միրզոյանի մասնակցությունը հոկտեմբերի 18-ին Թուրքիայում նախատեսվող «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր՝  «3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։

 

 

--00—ԱՊ