ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դդ
ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչ Գոհար Բարսեղյանը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային համաժողովում:

«Հացահատիկի, խոզի մսի, կարագի, թռչնամսի, շաքարի, կաթի, ձվի նկատմամբ բնակչության պահանջարկը լրացվում է սեփական արտադրության հաշվին։ Եվրասիական միությունն աշխարհում առաջատարն է գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների արտահանմամբ. 10 տարվա ընթացքում միավորումը վերածվել է ագրարային ապրանքների արտահանողի: 

Գյուղմթերքի արտահանումը 2024 թվականին կանխատեսվում է առնվազն 40 մլրդ դոլար»,- մանրամասնել է Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչը։ 

--00—ՍՊ