Իսրայելի վարչապետը համաձայնեցրել է, թե ինչ կերպ և երբ կհարձակվեն Իրանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

s

Իսրայելի վարչապետ Բելյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը համաձայնեցրել են թե ինչ կերպ և երբ կհարձկավեն Իրանի վրա։ Այդ մասին հայտնում է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ 

Նշվում է, որ գործողության իրականացման համար պահանջվում է նաև Իսրայելի նախարարների կաբինետի վերջնական հաստատումը․

«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և այլ նախարարների անվտանգության հարցերով խորհրդակցությունների ընթացքում լիարժեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի դեմ գործողությունների ընթացքի վերաբերյալ», - ասվում է նյութում։ 

Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ավելի վաղ հայտարարել էր Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու պատրաստակամության մասին։ Նշվում է, որ նախօրեին Իսրայելի կառավարության ղեկավարն ու ԱՄՆ առաջնորդը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ:

 

--00—ՍՊ