«Ցռան Վերգո»-ի նման վախենում է իշխանությունը Բաքվից, գոնե թաքնված պաշտպանվեք, որ մեզ չհոշոտեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Խրամատ պետք է փորենք, պատերազմի վտանգ կա, ոչ թե ամբողջ հոկտեմբեր ամիսը փառատոններ անենք, իսկ երկրի ղեկավարն ասի՝ հեծանիվ քշեք։ Եթե «Ցռան Վերգո»-ի նման վախենում ենք Ադրբեջանից, գոնե թաքնված պաշտպանվենք, որ մեզ չհոշոտեն, բազմաթիվ ձևեր կան պատրաստվելու ու ազգ-բանակ ունենալու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

Խոսելով Անկարայի հետ հարաբերությունների լավացման մասին՝ Վարդանովը նկատեց, որ Թուրքիան հիմա ավելի վտանգավոր է, քան 100 տարի առաջ, նա հիմա բարերարի տեսքով է գալիս։ Նրանց հետևում ջարդարար, հայերին թալանած թուրքերի թոռներն են, իրենցից լավ բան սպասել չի կարելի։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 --00—ԱՊ