«Հեզբոլլահը» պայման է առաջ քաշել, թե որ դեպքում կդադարեցնի ռազմական գործողությունները Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դդ
«Հեզբոլլահը» պայման է առաջ քաշել․ թե որ դեպքում կդադարեցնի ռազմական գործողությունները։

«Եթե Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ամբողջությամբ դադարեցնի կրակը, կդադարեցվեն ռազմական գործողությունները»,-այդ մասին հայտարարել է լիբանանյան շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը․

«Միակ լուծումը հրադադարն է,մենք կշարունակենք, եթե թշնամին չդադարեցնի»,- ասել նա։

«Հեզբոլլահի» ղեկավարի տեղակալը նաև նշել է. «Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին. մի՛ հավատացեք մեր հնարավորությունների մասին քաղաքական գործիչների խոսքերին։ Տեսեք, թե ինչ կարող ենք և ինչ ենք անում իրականում։ Մենք արդեն ցույց ենք տվել, որ ունակ ենք հարվածներ հասցնել Թել Ավիվին և Հայֆային։ Եթե հակառակորդը կանգ չառնի, ապա մեր հրթիռների խոցման շառավիղը կընդլայնվի, և ոչ թե հարյուր հազարավորները, այլ ավելի քան երկու միլիոն բնակիչներ ստիպված կլինեն պատսպարվել ապաստարաններում»,- հայտարարել է Քասեմը։ 
 
Նա նշել է, որ «Հեզբոլլահի» նպատակն է ազատագրել Իսրայելի կողմից գրավված տարածքները և աջակցել պաղեստինյան շարժումներին, որոնք Գազայի հատվածում պայքարում են ՑԱԽԱԼ-ի դեմ:
 

--00—ՍՊ