Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

d

Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Վրաստանի նախագահի հայտարարությանը, թե Վրաստանը ղեկավարվում է «ռուսական կառավարության» կողմից․ 

«Փոխարենը տեսնում ենք արևմտյան երկրների կողմից Վրաստանի ներկայիս իշխանությունների վրա ճնշում գործադրելու և նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ազդելու անթաքույց փորձեր»,- ասել է նա։ 

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր՝ Վրաստանի իշխանությունն արժանի է «ռուս» մականվանը, քանի որ գործում է Կրեմլի մեթոդներով։ 
 

--00—ՍՊ