Գլոբալ տաքացումը Ռուսաստանից կղզի է «գողացել»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Capture11

Գլոբալ տաքացումը Ռուսաստանից կղզի է «գողացել»։ Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագում Մեսյացև կղզին ամբողջությամբ հալվել է, հայտնում է Ռուսական աշխարհագրական ընկերությունը։

Հետազոտողները վերահսկել են կղզին 2020-2022 թվականներին: Այժմ կղզին ամբողջովին հալվել է։

2015 թվականին կղզու տարածքը հասել է 53 հեկտարի, իսկ 2024 թվականի օգոստոսին մնացել է միայն երեքը։ Կղզին վերջնականապես անհետացել է մեկ ամիս անց։ Նշվում է, որ դրա պատճառը գլոբալ տաքացումն է եղել։

Կղզու անհետացումը կպահանջի նավիգացիոն քարտեզների ճշգրտումներ։

--00—ՅՄ