ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետության դեմ հակահարված տալու Իրանի որոշման վրա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նրանք (իսրայելցիները) լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան: Միայն իրենց վարքագիծը վերանայելով, հրադադարի շուրջ համաձայնության գալով կարող են ազդել նրա վրա, թե ինչպես մենք կպատասխանենք և ինչ ուժով»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
--00—ՅՄ