ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Снимо

Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրով ձեռք բերված բնակարանների և բնակելի տների հիպոթեքային վարկերի գծով առաջացող պարտավորությունները սպասարկելու համար նախատեսված է 7,1 միլիարդ դրամ։

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին։

«Տեղեկացնեմ, որ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ ծրագրով արդեն իսկ իր սեփական տունն է ձեռք բերել 3338 ընտանիք, իսկ ևս 600-ը ստացել, բայց դեռ չեն իրացրել բնակարանային հավաստագրերը»,-մանրամասնեց նախարարը։

Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման ուղղությամբ 2025 թվականի պետբյուջեի նախագծով  նախատեսված է շուրջ 12 միլիարդ դրամ։

 

--00—ԼՀ