ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Ալիևը ձիու վրա է, իրեն խաղաղություն պետք չէ, Կիրանց-Ոսկեպար, Բաղանիս-Այրում հատվածներում երբ սահմանազատման պրոցես էր ընթանում, Ադրբեջանի տիրապետության տակ 700-900 հեկտար տարածքն ինչո՞ւ չվերադարձրեցին և այդտեղ սյուն չտեղադրվեց, ուժեղի մոտ թույլն է մեղավոր։ Նրանք սահմանազատմամբ հետ չեն գնա, անընդհատ պահանջելու են զիջումներ, պետք է ժամանակ շահել և ուժեղանալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՈՄԱ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
«Զենքեր ենք գնում տարբեր երկրներից, թնդանոթ Հնդկաստանից, Ֆրանսիայից Ցեզր կայաններ, ինչն, իհարկե, լավ է, բայց պետք է հակաօդային համակարգն ապահովենք, արկեր ձեռք բերենք, ամբողջական լինի գնումը։ Մատակարարումը ինչպես է լինելու, շատ խնդիրներ կան։ Հայաստանը պետք է գաղտնի պահի զենքի գնումը, քանակ, անունները, դարձել ենք «страна напуганных идиотов», մեր գնած զենքերը Ադրբեջանը մեզնից շուտ է իմանում։ Ադրբեջանը մեր դիրքերի նկարները ունի, իսկ ՊՆ-ն լրագրողներին արգելում է նկարել, պետք է իրական ապառնալիքներից պաշտպանվել»,- ընդգծեց Վարդանովը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ