ՌԴ-ի և Ադրբեջանի վարչապետները տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ նախագծեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

d

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը․

«Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ նախագծերին», - ասվում է հաղորդագրության մեջ։ 


 

 --00—ՍՊ