ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ մի քանի պայթյուն է որոտացել ԱլՄազար շրջանում՝ սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահ» կազմավորումների ճամբարների մոտ։ Կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
--00—ՍՊ